Այսօրվանից օրինական ուժի մեջ է մտել «ՀՀ քաղաքացիներին զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար բժշկական եզրակացություն տրամադրելու նպատակով բժշակական ստուգման կարգը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի մարտի 1–ի որոշումը։
Այդ որոշման համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար բժշկական եզրակացություն տրամադրելու նպատակով բժշկական ստուգումն իրականացնում են.
ա) քաղաքային բնակչության համար` այն պոլիկլինիկական բժշկական հաստատությունները, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30–ի թիվ 420–Ն որոշմամբ սահմանված կարգով գրանցված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
բ) գյուղական բնակչության համար` այն պոլիկլինիկական բժշկական հաստատությունները, որտեղ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 13–ի թիվ 47–Ն հրամանով հաստատված չափորոշիչով սահմանված կարգով իրականացվում են տվյալ տարածաշրջանի գյուղական համայնքների բնակչության նեղ մասնագիտական խորհրդատվությունները և լաբորատոր–գործիքային ախտորոշիչ հետազոտությունները։
Ամբողջությամբ որոշմանը կարող եք ծանոթանալ սույն հղմամբ։