Ըստ ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 14–ի թիվ 5–Ն որոշման սահմանվել է.
Սահմանել 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը`.
30.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.
35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.
39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ: