Դատավոր Ալեքսանդր Ազարյանը կայացրել է արդարացման դատավճիռ

Երեկ՝ մարտի 9-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ կայացրել է արդարացման դատավճիռ: Այս մասին տեղեկանում ենք դատավորի կազմից:

Մեղադրանք էր առաջադրվել Արտակ Ղուկասյանին, այն բանի համար, որ նա վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով հափշտակել է ուրիշի առանձնապես խոշոր չափերի հասնող գումարները:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտակ Ղուկասյանը 2008-2010թթ. ընթացքում տարբեր անձանց անվամբ հիմնադրել է մի շարք գրավատներ և տարադրամի փոխանակման կետեր ու անձամբ փաստացի կառավարել դրանց գործունեությունը: Գտել ներդրողներ, չարաշահելով նրանց վստահություն՝ կատարել հափշտակություններ:

Մեղադրող դատախազը միջնորդել էր ազատազրկում՝ 7 տարի ժամկետով: Դատարանն մասնակի արդարացրեց ամբաստանյալին:

Առաջադրված մեղադրանքների երեք հոդվածներով նա անպարտ ճանաչվեց: Դատարանը նրան միայն մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ դատապարտելով ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արտակ Ղուկասյանի նկատմամբ  նշանակված պատիժը չի գերազանցել նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը (ամբաստանյալը 2014թ.-ից կալանավորված է եղել), ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը վերացվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել