Քչերը գիտեն, որ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի իրավունքից օգտվում են ոչ միայն մայրերը, այլ նաև ստորև նշված հետևյալ անձինք.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 173–րդ հոդվածի համաձայն սահմանված է.
«Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ»: