Արտասահմանյան երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիները հաճախ են հետաքրքրվում, թե որքան է կազմում արտասահման մեկնելու համար իրենց անհրաժեշտ անձնագրի հետ կապված ծախսերը։
Տեղեկացնում ենք.
Արտասահման մեկնելու համար ՀՀ քաղաքացիներին (որոնք առաջին անգամ են անձնագիր ստանում կամ լրացել է նախորդ անձնագրի գործողության ժամկետը) անհրաժեշտ է կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր։
Այդ անձնագրի համար գանձվում է պետական տուրք 25.000 ՀՀ դրամի չափով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 14–րդ հոդվածի համաձայն։