ՀՀ կառավարության 113–Ն որոշման համաձայն սահմանված է.
«Գծանշման գործառութային երկարակեցությունը որոշվում է այն ժամանակահատվածով, որի ընթացքում գծանշումը համապատասխանում է սույն կանոնների պահանջներին, և 50 մ երկարությամբ յուրաքանչյուր վերահսկվող տեղամասում գծանշման մակերեսի մաշվածքը չի գերազանցում 50%-ը` գծանշումը ներկով կատարելու դեպքում, իսկ գծանշումը ջերմապլաստիկով կամ երկարակյաց այլ նյութերով կատարելու դեպքում` 25%-ը:
Նոր գծապատկերով գծանշում կատարելու դեպքում հին գծանշումը չպետք է տեսանելի լինի»։