«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9–րդ հոդվածի համաձայն սահմանված է.
«Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում»։
Այսինքն, օրենքով սահմանված 63 ընդհանուր տարիքային շեմի փոխարեն, դուք վերը նշված դեպքում կարող եք կենսաթոշակի գնալ 62 տարեկան հասակում։