Եթե տուգանվել եք ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով արգելված վայրում կանգառ կատարելու համար, ապա իմացեք.
Այսուհետ, (21.12.2015թ. փոփոխություններից և լրացումներից հետո) կկիրառվի նախազգուշացում, եթե կանգառի կատարումը բավարարի սորև նշված պայմաններին.
Վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով, չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել:
Այդ դեպքում անձը համարվում է նախազգուշացված, և լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական պատասխանատվության միջոց չի կիրառում: