ԵԽԽՎն 70 դեմ, 66 կողմ ձայներով մերժեց բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը, որը բավականին բուռն քննարակումների ալիք էր բարձրացրել հակամարտ կողմերի շրջանում:
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա գարնանը ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովը հավանության էր արժանացրել բրիտանացի պատգամավորի այս վիճահարույց զեկույցի նախագիծը, որը կոչ է անում Հայաստանին «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանություն»:
Լուսանկարում՝ Ռոբերտ Ուոլթերն է: