Ինչպես գիտեք, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124–րդ հոդվածի 1–ին մասի համաձայն սահմանված է, որ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Սակայն, նույն հոդվածի համաձայն կարող է կիրառվել նախազգուշացում, եթե վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն։
Մասնավորապես, այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով: