Ո՞ր դեպքերում կստանաք անվճար մանկական սնունդ

ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25–ի «Մանկական սնունդը և հարակից ապրանքներն անվճար կամ ցածր գներով տրամադրելու կարգը սահմանելու մասին» թիվ 1105 որոշման համաձայն սահմանված է.

Մանկական սնունդն անվճար տրամադրվում է`

1) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին.

2) բժշկական ցուցումներով հատուկ սնուցողական պահանջներ ունեցող երեխաներին.

3) մայրական կաթով կերակրման բժշկական հակացուցումների դեպքում:

Մանկական սնունդը, բացի վերոգրյալ նախատեսված դեպքերից, անվճար տրամադրվում է նաև`

1) բազմապտուղ (երկու և ավելի) հղիությունից ծնված՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող երեխաներին.

2) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող չհարմարեցված (ոչ ադապտացված) կաթնախառնուրդ ստացող և սնուցման ծանր խանգարում ունեցող երեխաներին.

3) ՄԻԱՎ վարակ ունեցող մորից ծնված երեխաներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել