2016 թվականի հունվարի 1–ից ուժի մեջ է մտնելու «Հարկերի մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումը.
Մասնավորապես, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի օրենքի 13.7-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը «գործունեության տեսակներ իրականացնող անձինք» բառերից հետո լրացվել է « (բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ով հաստատված ցանկի 13-րդ կետով նախատեսված գործունեության տեսակն իրականացնող անհատ ձեռնարկատերերի ) » բառերով:
Կատարված լրացման արդյունքում «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ով հաստատված ցանկի 13-րդ կետով նախատեսված գործունեության տեսակն (այն է` զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում) իրականացնող անհատ ձեռնարկատերերը կարող են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում՝ անկախ տվյալ տարվա որեւէ ժամանակահատվածի համարարտոնագրային վճար վճարող համարվելու հանգամանքից: Նշյալ դեպքում հարկային հաշվառման եւ հարկային պարտավորությունների հաշվարկման հետ կապված հարցերը կարգավորվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի II.2-րդ գլխով սահմանված կարգով, եւ տվյալ տարվա որեւէժամանակահատվածի համար վճարված արտոնագրային վճարի գումարը վերադարձման ենթակա չէ: