Փողոցում հաճախ կարելի է նկատել տաքսի ծառայություններ մատուցող տրանսպորտային միջոցների, որոնց վրա վարորդները տեղադրում եմ տարաբնույթ գովազդային պաստառներ կամ այլ առարկաներ, որոնք նույնպես կրում են գովազդային բնույթ։
Իրազեկվե՛ք և զերծ մնացել ավելորդ անգամ տուգանվելուց.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.2 հոդվածի համաձայն` տրանսպորտային միջոցի վրա գովազդի տեղադրման կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով (30.000 ՀՀ դրամ)։
«Գովազդի մասին» ՀՀ օրենքը սահմանում է տեղադրվող գովազդի համար անհրաժեշտ պահանջներ` հավաստիության, օրինականության և պատշաճության վերաբերյալ։
Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն գրական հայերենն է։
Գովազդի շարադրանքը պետք է ապահովի գրական հայերենի անաղարտությունը, պահպանի ամրագրված լեզվական կանոնները։
Հայաստանի Հանրապետության տարածքում միայն օտար լեզվով գովազդն արգելվում է։
Նույն օրենքի 12–րդ հոդվածի համաձայն` տրանսպորտային միջոցներում գովազդը տեղաբաշխվում է դրանց սեփականատիրոջ համաձայնությամբ:
Անվտանգ երթևեկության ապահովման նպատակներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանափակումներ է մտցնում տրանսպորտային միջոցներում առանձին գովազդների տեղաբաշխման ուղղությամբ: