Որքա՞ն գումար պետք է վճարվի աշխատողին գործուղման համար

2005 թվականի ՀՀ կառավարության N 2335-Ն որոշմամբ սահմանվում են ծառայողական գործուղման մեկնած աշխատողներին օրապահիկի վճարման և գործուղման ծախսերի հատուցման հետ կապված հարաբերությունները:

Գործուղված աշխատողին հատուցվում է օրապահիկը, գիշերավարձը, աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայրեր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը, ճանապարհին հարկադրական կանգառի ժամանակ հյուրանոցներում և համանման օբյեկտներում տեղերն ամրագրելու վճարը, պետական տուրքերը, մուտքի արտոնագրի ձևակերպման հետ կապված ծախսերը, ինչպես նաև ծառայողական գործուղման հետ կապված կապի (հեռախոս, ֆաքս, ինտերնետ ծառայություն), փաստաթղթերի թարգմանության և վավերացման, գործուղման հետ կապված այլ ծախսեր` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

Տվյալ որոշումը նախատեսում է ՀՀ տարածքում և Լեռնային Ղարաբաղի հանրապետություն գործուղվող աշխատողների գործուղման ծախսերի չափերը, համաձայն որի նվազագույն չափ է համարվում 5000 ՀՀ դրամը, իսկ առավելագույնը` 15.000 ՀՀ դրամը ԼՂՀ-ի տարածքում և 25.000 ՀՀ դրամը` Երևանի տարածքում:

Ինչ վերաբերում է օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների գործուղման ծախսերի չափերին, նշեմ, որ ցանկում ներառված են աշխարհի գրեթե բոլոր երկրները: Այդ նպատակով ներկայացնում եմ մի քանիսը, իսկ ամբողջական ցանկը կարող եք տեսնել 2005 թվականի ՀՀ կառավարության N 2335-Ն որոշման մեջ:

Այսպիսով, օրինակ Վաշինգտոն գործուղման մեկնելու համար 103 ԱՄՆ դոլար նախատեսվում է օրապահիկի գումար, իսկ գիշերավարձի համար` 218 ԱՄՆ դոլար: Ստամբուլ մեկնելու համար սահմանված է 75 ԱՄՆ դոլար և 117 ԱՄՆ դոլար: Իսկ Հռոմ գործուղման մեկնելու համար գումարի չափը սահմանվում է եվրոյով: 108 եվրո որպես օրապահիկի գումար, իսկ գիշերավարձի համար` 143 եվրո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել