Ո՞րն է այն պայմանը, որի պարագայում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը կդառնա ամուսիններից մեկինը

Այս կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը 3–58 (ՎԴ) գործով հայտնել է հետևյալ իրավական դիրքորոշումը.

«(…) օրենսդիրը, ամրագրելով ընդհանուր սեփականության իրավունքը, այն տարանջատել է երկու տարբեր իրավական ռեժիմներով: Առաջինը՝ ընդհանուր բաժնային սեփականության, երբ ընդհանուր սեփականությունում սեփականատերերի բաժինները որոշված են, և ընդհանուր համատեղ սեփականության՝ առանց այդ բաժինները որոշելու: Ընդ որում, ամուսինների միջև այլ բան նախատեսող պայմանագրի բացակայության պայմաններում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը դիտվում է ամուսինների համատեղ սեփականությունը և ամուսիններից մեկի պարտավորությունների համար բռնագանձումը տարածվում է ամուսինների ընդհանուր գույքում նրա բաժնի վրա:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքի նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի վերաբերյալ կանոնները կիրառվում են, եթե ընդհանուր սեփականության իրավունքի այլ իրավական ռեժիմ (տվյալ դեպքում՝ ընդհանուր բաժնային սեփականություն) պայմանագրով սահմանված չէ»:

Այսինքն, վերոգրյալից հետևում է, որ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը համարվում է բացառապես ընդհանուր համատեղ սեփականություն, բացառությամբ այն դեպքի, երբ ամուսինների միջև կնքվել է ամուսնական պայմանագիր, որով նախատեվել են կողմերի ունեցած սեփականության բաժինները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել