Տարբերակ 1–հետաձգել կատարողական գործողությունների կատարումը։
Կատարողական գործողությունները հետաձգվում են կատարողական գործողությունների իրականացումն արգելակող հանգամանքների առկայության դեպքում մինչև այդ հանգամանքների վերանալը` հարկադիր կատարողի նախաձեռնությամբ կամ կողմերի դիմումի հիման վրա` ոչ ավելի, քան մեկ անգամ, մինչև երկու շաբաթ ժամկետով. Կատարողական գործողությունները հետաձգվում են հարկադիր կատարողի որոշմամբ:
Տարբերակ 2– եթե համաձայն չեք, ապա կարող եք բողոքարկել հարկադիր կատարողի գործողությունները
Հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան կամ վերադասության կարգով որոշումն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները: