Այսօր ՀՀ Քննչական կոմիտեն և հանրապետությունում գործող 3 բջջային օպերատորները ստորագրեցին համագործակցության փոխըմբռնման հուշագիր՝ ինտերնետային հասանելիության ծառայությունների, անձանց տվյալների և հեռախոսազանգերի վերծանումների փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային տարբերակով կազմակերպելու վերաբերյալ:
Հատկապես վերջինի դեպքում էականորեն կմեծանա քրեական գործերով նախաքննությունը հնարավորինս արդյունավետ և սեղմ ժամկետներում իրականացրել. օպերատորները նախկինում ևս, դատարանների որոշումների հիման վրա տրամադրել են վերծանումները, սակայն հստակ ընթացակարգերի բացակայության պատճառով անհրաժեշտ տեղեկությունները հատկապես դրանք փոստով առաքելու դեպքում երբեմն 1 ամիս կամ ավելի ժամկետում էին հասնում նախաքննական մարմնին՝ հանգեցնելով նախաքննության ժամկետների ձգձգմանը:
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին վերծանումների օպերատիվ ստացման, փոխանցման համար զարգացնել տեխնիկական հնարավորությունների ներդրման հարցում փոխգործակցությունը: Այդ նպատակով ՀՀ Քննչական կոմիտեն կապահովի «Էկեգ» ՓԲԸ-ի կողմից ներդրված և սպասարկվող էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված ուղեկցական գրություններով դատարանների որոշումները օպերատորների փոխանցելը: Իսկ բջջային օպերատորները կապահովեն սեղմ ժամկետներում վերծանումների էլեկտրոնային տարբերակով փոխանցումը Քննչական կոմիտեի դեպարտամենտի 1-ին բաժին: «Հրատապ» դրոշմակնքիը կրող ուղեկցող գրություններով ստացված դատարանների որոշումները կկատարվեն առաջնահերթ:
Այսօր հուշագիրը ստորագրվեց «Ղ-Տելեկոմ», «Յուքոմ» ընկերությունների և ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի միջև: Հուշագրին ավելի ուշ կմիանա նաև «ԱրմենՏել» ընկերությունը: