ՀՀ կապառավարության թիվ 846–Ն որոշման համաձայն սահմանված է հետևյալ իրավակարգավորումը.
Օրենքով սահմանված պատասխանատվություն կիրառելու առումով՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտում է դիտվում՝
1) ՀԴՄ կտրոնի վրա տպագրման ենթակա որևէ տեղեկատվության (տվյալի) բացակայությունը կամ անընթեռնելիությունը (անզեն աչքով կտրոնի վրա արտացոլված տվյալներն ընթերցելու անհնարինությունը).
2) ՀԴՄ-ի կտրոնի չտրամադրումը, այդ թվում՝ ստացված կանխավճարի դիմաց.
3) գնված ապրանքի կամ ստացված ծառայության արժեքի կամ քանակի չմուտքագրումը հսկիչ-դրամարկղային մեքենա.
4) գնված ապրանքի կամ ստացված ծառայության արժեքից ցածր արժեքի կամ քանակից փոքր քանակի մուտքագրումը ՀԴՄ.
5) ՀԴՄ-ի կտրոնի վրա գնված ապրանքից կամ ստացված ծառայությունից տարբերվող ապրանքի կամ ծառայության անվանման տպագրումը՝
ա. 2014 թվականի նոյեմբերի 1-ից՝ 2013 թվականի արդյունքներով 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,
բ. 2015 թվականի ապրիլի 1-ից՝ 2013 թվականի արդյունքներով 58.35 մլն դրամից մինչև 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,
գ. 2016 թվականի հունվարի 1-ից՝ սույն ենթակետի «ա» և «բ» պարբերություններում չնշված հարկ վճարողների համար:
Օրենքով սահմանված պատասխանատվություն կիրառելու առումով՝ ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտում չեն համարվում՝
1) գնորդի կողմից ՀԴՄ-ի կտրոնը չվերցնելու արդյունքում դրա փաստացի չհանձնումը գնորդին, եթե ՀԴՄ-ի կտրոնը փաստացի տպագրվել է, և դրանում նշված գումարը ներառվել է ֆիսկալ հասույթում.
2) ՀԴՄ կտրոնում` ապրանքի (ծառայության) անվանումը) և գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը տվյալների բացակայությունը՝
ա. մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը՝ 2013 թվականի արդյունքներով 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,
բ. մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը՝ 2013 թվականի արդյունքներով 58.35 մլն դրամից մինչև 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,
գ. մինչև 2016 թվականի հունվարի 1-ը՝ սույն ենթակետի «ա» և «բ» պարբերություններում չնշված հարկ վճարողների համար.
2.1. անկախ սույն կետում նշվածից՝ ՀԴՄ կտրոնում ապրանքի (ծառայության) անվանումը) և գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը սահմանված տվյալների նշումը և այդ տվյալներից տարբերվող տվյալներով գործարքի իրականացումը կդիտվեն որպես հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտում`
ա. մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը՝ 2013 թվականի արդյունքներով 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,
բ. մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը՝ 2013 թվականի արդյունքներով 58.35 մլն դրամից մինչև 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,
գ. մինչև 2016 թվականի հունվարի 1-ը՝ սույն ենթակետի «ա» և «բ» պարբերություններում չնշված հարկ վճարողների համար.
3) տվյալ առևտրի օբյեկտում` հարկային մարմնում ՀԴՄ գրանցված լինելու դեպքում առանց ՀԴՄ-ի կիրառման գործունեության իրականացումը: Սույն ենթակետում նշված դեպքում գործունեության իրականացումը դիտվում է առանց ՀԴՄ կիրառելու գործունեության իրականացում: