Բնակիչ-բաժանորդը, համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի № 95-Ն որոշման 8.3-րդ կետի, իրեն մատակարարված գազի համար պարտավոր է վճարել նախորդ հաշվարկային ամսում բնակիչ-բաժանորդներին մատակարարված գազի քանակի և արժեքի մասին տեղեկատվության հրապարակումից հետո 7 օրվա ընթացքում:
Վճարը չմուծելու դեպքում մատակարարը դադարեցնում է տվյալ բնակչի գազամատակարարումը: Բնակչի գազամատակարարումը չի դադարեցվում, եթե վերջինս ներկայացրել է մատակարարի համար ընդունելի պայմաններով վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմել է պարտքի մարման ժամանակացույց: Եթե բնակիչ-բաժանորդը պարտքը չի մարում ըստ ժամանակացույցի, ապա մատակարարն նախազգուշացնելուց հետո իրավունք ունի դադարեցնել նրա գազամատակարարումը:
Վճարման փաստաթղթի վերաբերյալ տարաձայնությունների դեպքում մատակարարը չպետք է դադարեցնի բաժանորդի գազամատակարարումը, եթե վերջինս վճարել է մատակարարված բնական գազի` իր կողմից չվիճարկվող մասի արժեքը: Բաժանորդը պետք է ողջամտորեն հիմնավորի իր կողմից սպառված բնական գազի վիճարկվող մասի արժեքը՝ հիմնավորումները գրավոր ներկայացնելով մատակարարին: Մատակարարն իրավունք չունի գազի մատակարարման համար բնակիչ-բաժանորդից պահանջել վճարել կանխավճար կամ ներկայացնել վճարման այլ երաշխիքներ: