Զգուշացե՛ք վարորդներ 100.000 դրամ տուգանվելուց

Ոչ սթափ վիճակում ղեկին նստելը ոչ միայն վտանգ է ներկայացնում վարորդի և շրջապատի մարդկանց համար, այլև կարող է հարվածել Ձեր ֆինանսական միջոցներին:

Մասնավորապես, ոչ սթափ վիճակում ղեկին նստելուց առաջ նախ պետք է հիշել, որ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և արարքը չի պարունակում այլ զանցանքի հատկանիշներ, առաջացնում է տուգանքի նշանակում` 100 000 ՀՀ դրամի չափով:

Իսկ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից առաջացնում է տուգանքի նշանակում` 450 000 ՀՀ դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել