Իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված, ապա այս տարվա հոկտեմբերի 22-ին դատարանի որոշմամբ ազատ արձակված Սողոմոն Քոչարյանը մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում: Այս տեղեկությունը հաստատեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքից:
Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հոկտեմբերի 22-ին ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանին հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատելու որոշում էր կայացրել:
Լուսանկարը՝ hetq.am-ի