Քչերը գիտեն, բայց վարորդներն իրավունք ունեն սահմանված կարգի խախտմամբ կանգառ կատարելու օրենքով սահմանված դեպքում

Վարչական իրավախատումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124–րդ հոդվածի 12–րդ մասի համաձայն սահմանվում է.

«Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով»:

Այսինքն, բոլոր այն դեպքերում, երբ կանգառի կատարումը կապված է տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ, ապա դուք իրավունք ունեք կանգառ կատարելու սահմանված կանոնների խախտմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել