Իրազեկում բոլոր աշխատանքի ընդունող գործատուներին

Աշխատանքի ընդունելիս աշխատողներից պահանջեք ներկայացնել անձնագիրը կամ նույնականցման քարտը։ Առանց դրա ներկայացման կենթարկվեք վարչական պատասխանատվության ստորև ներկայացված կարգով։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 198–րդ հոդվածի համաձայն սահմանված է.

Գործատուի կողմից առանց նույնականացման քարտի կամ անձնագրի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն աշխատանքի ընդունելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Վերը նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Վերը ներկայացվածի իմաստով անձնագիր է համարվում մինչև «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրված վավերական անձնագիրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել