Ինչպե՞ս է երաշխավորված կուտակային վճարների վերադարձելիությունը

Կենտրոնական բանկի խորհրդի պաշտոնական պարզաբանման արդյունքում տրվելէ այս կապակցությամբ ծագող հարցերի պատասխանները։

Ո՞վ է երաշխավորում մասնակիցների կատարած կուտակային վճարների վերադարձելիությունը.

«Պարտադիր կուտակային կեսաթոշակների մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների ամբողջ գումարի՝ ճշգրտված տարեկան գնաճով, վերադարձելիությունը երաշխավորվում է Երաշխիքային ֆոնդի կողմից (20 տոկոսով) եւ Հայաստանի Հանրապետության կողմից (80 տոկոսով):

2. Ո՞վ է իրականացնում հատուցումը եւ ե՞րբ է ծագում հետադարձ պահանջի իրավունքը Կառավարչի նկատմամբ.

Նույն օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն երաշխավորված պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների` ճշգրտված տարեկան գնաճով հատուցումն իրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը եւ Երաշխիքային ֆոնդը հատուցած գումարի եւ հատուցման կազմակերպման հետ կապված ծախսերի չափով հետադարձ պահանջի իրավունք են ձեռք բերում համապատասխան կենսաթոշակային ֆոնդի կառավարչի նկատմամբ, եթե հատուցման դեպքն առաջացել է տվյալ կառավարչի գործողությունների կամ անգործության հետեւանքով, բացառությամբ՝ երբ կառավարիչն ապացուցում է, որ գործել է իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակում:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջանում պարզաբանել վերը նշված հարցերը հետեւյալի լույսի ներքո՝

 մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների ամբողջ գումարի վերադարձելիությունը երաշխավորում է Հայաստանի Հանրապետությունը եւ Երաշխիքային ֆոնդը

  •   վերջիններս պարտավորվում են իրականացնել հատուցում
  •   հատուցումն իրականացնելուց հետո ձեռք են բերում հետադարձ պահանջի

    իրավունք համապատասխան կենսաթոշակային ֆոնդի կառավարչի նկատմամբ հետեւյալ պայմանների առկայության պարագայում.

    Հատուցման դեպքն առաջացել է որպես հետեւանք Կառավարչի գործողության կամ անգործության, որով խախտվել է կիրառելի օրենք, կանոնակարգ կամ վերջինիս կողմից ստանձնած պայմանագրային պարտավորություն (այսուհետ՝ Կառավարչի Գործողություն), ինչն էլ ապացուցում են Հայաստանի Հանրապետությունը եւ Երաշխիքային ֆոնդը o Կառավարիչը չի ապացուցել, որ գործել է իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակում:

3. Կառավարչի նկատմամբ հետադարձ պահանջի իրավունքի ծագման դեպքում ո՞վ է կրում ապացուցման պարտականությունը.

Կառավարչի նկատմամբ հետադարձ պահանջի իրավունքն ապացուցման կարիք ունի, որի համար գործում է երկաստիճան կարգ:

1) Կառավարչի նկատմամբ հետադարձ պահանջի իրավունքի ծագման դեպքում հիմք է ընդունվում այն հանգամանքը, թե արդյոք հատուցման դեպքն առաջացել է կառավարչի գործողության կամ անգործության հետեւանքով: Այսպիսով, առաջին փուլում հատուցումը կատարած Հայաստանի Հանրապետությունը եւ Երաշխիքային ֆոնդը կրում են հատուցման դեպքի՝ Կառավարչի Գործողության հետեւանքով առաջացած լինելը ապացուցելու պարտականություն: Անհրաժեշտություն է առաջանում հաստատելու պատճառահետեւանքային կապը Կառավարչի Գործողության եւ առաջացած հետեւանքի՝ այն է, հատուցման դեպքի միջեւ:

Նշված հոդվածների բովանդակությունից բխում է նաեւ, որ այն փաստը, որ մասնակցին վերադարձվող գումարը պակաս է ճշգրտված տարեկան գնաճով կատարած պարտադիր կուտակային վճարների գումարից, ինքնին չի հանգեցնում Կառավարչի պատասխանատվության ոչ պատշաճ գործելու համար:

Արդյունքում Կառավարչի պարտավորությունը հատուցում վճարած կողմերի նկատմամբ չի առաջանում, քանի դեռ հատուցում իրականացրած Հայաստանի Հանրապետությունը եւ Երաշխիքային ֆոնդը չեն ապացուցում, որ հատուցման դեպքը վրա է հասել Կառավարչի Գործողության հետեւանքով:

2) Վերոնշյալն ապացուցելուց հետո ապացուցման բեռը դրվում է Կառավարչի վրա եւ երկրորդ փուլում նա պետք է ապացուցի, որ իր գործողությունների կամ անգործության ժամանակ գործել է իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակում, ինչի դեպքում ազատվում է վճարում կատարելու պարտականությունից:

Այսպիսով, Կենտրոնական բանկի խորհուրդը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Երաշխիքային ֆոնդը Կառավարչի նկատմամբ հետադարձ պահանջի իրավունք են ձեռք բերում, եթե ապացուցում են, որ հատուցման դեպքը առաջացել է Կառավարչի Գործողության հետեւանքով, իսկ Կառավարիչն էլ իր հերթին չի ապացուցում, որ գործում էր Օրենքով սահմանված իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակներում:

Ընդ որում, վերը նշված 2-րդ կետով սահմանված դրույթը չի կիրառվում ՀՀ կենտրոնական բանկի՝ որպես վերահսկող մարմնի եւ Կառավարչի միջեւ ծագած վարչաիրավական հարաբերությունների նկատմամբ: Մասնավորապես, Կենտրոնական բանկի կողմից Կառավարչի նկատմամբ իր ֆիդուցիար պարտականությունների խախտման համար վարչական վարույթի հարուցման դեպքում Կառավարչի ֆիդուցիար պարտականությունների խախտման ապացուցման պարտականությունը կրում է ՀՀ կենտրոնական բանկը:

Սույն պարզաբանմանը ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել