Իրազեկում չաշխատող մայրերին.սահմանվել է մայրության նպաստի վճարման կարգը

ՀՀ կառավարությունը 2015 թվականի հոկտեմբերի 8–ին ընդունել է թիվ 1179–Ն որոշումը, որով սահմանվել է չաշխատող անձին մայրության նպաստի նշանակման և վճարման կարգը, որը օրինական ուժի մեջ կմտնի 2016 թվականի հունվարի 1–ից։

Այդ որոշման համաձայն` մայրության նպաստը նշանակվում և վճարվում է, եթե շահառուն բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով։

Նպաստը նշանակելու համար դիմողը շահառուի բնակության վայրի տարածքային կետրոն է ներկայացնում`
  1. դիմում,
  2. դիմողի և շահառուի անձը հաստատող փաստաթղթերը, շահառուի հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե շահառուն հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց,
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բժշկական կազմակերպության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը,
  4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծննդօգնության պետական հավաստագիրը, իսկ եթե դիմումը ներկայացվել է երեխայի ծնվելուց հետո` ծննդօգնության պետական հավաստագրի պատճենը և երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը,
  5. շահառուի ստորագրած հայտարարությունը` հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ` օրենքով սահմաված վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսանալու մասին։

Այդ որոշմանը մանրամասն կարող եք ծանոթանալ սույն հղմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել