Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը մերժվեց

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելու հոդվածով (քրեական օրենսգրքի 144-րդ հոդված) մեղադրանք է առաջադրվել:

Նիկոլայ Բաղդասարյանը բողոք է ներկայացրել՝ վիճարկելով դատախազի՝ քրգործի հարուցումը կարճելը բողոքարկելու որոշումը:

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց մերժել փաստաբանի բողոքը:

Նիստի ավարտից հետո Նիկոլայ Բաղդասարյանը հանդես եկավ հայտարարությամբ, նա ասաց, որ նմանաբնույթ գործերով դատարանները տարբեր որոշումներ են կայացնում. «Ես իմ ֆեյսբուքյան էջում կտեղադրեմ կոնկրետ գործ, որը մի դատարան լրիվ այլ կերպ է վարել, իսկ այս գործով այլ կերպ և պետք է հասկանանք, թե ինչու վճռաբեկ դատարանը իր տեղում չի գտնվում: Ինչո՞ւ Նիկոլայ Բաղդասարյանի գործը լրիվ այլ ընթացակարգով է գնում»,- հայտարարեց նա:

Ինչ վերաբերվում է վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելուն Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես կարծում եմ արժի բողոքել այն նկատառումով, որ ցույց տամ, որ Հայաստանում օրենքի միատեսակ կիրառություն գոյություն չունի»:

Վերջում հայտարարությամբ  հանդես եկավ նաև Նիկոլայ Բաղդասարյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը. «Եթե հետապնդումները շարունակվեն Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ, ապա սա լուրջ վտանգ է ընդհանուր փաստաբանների համար և փաստաբանները բոլորը պարտավոր են պայքարել, որպեսզի այս հետապնդումը դադարեցվի»:

Արևիկ Վանցյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել