Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր երկու նոր հրամաններ է ստորագրել: Դրանցից մեկով ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմին արգելվում է սոցիալական ցանցերում պալատի, պալատի նախագահի, պալատի մարմինների կամ փաստաբանների վերաբերյալ փաստաբանների կողմից ներկայացված քննադատություններին քննադատություններով արձագանքելը: Նշվում է, որ պալատի աշխատակազմի անդամները պարտավոր են դրսևորել զսպվածություն:
Երկրորդ որոշմամբ սահմանվում է պալատի կողմից փաստաբանների (այդ թվում՝ հանրային պաշտպանների) մամլո հաղորդագրուրթյունների, հայտարարությունների, պարզաբանումների կամ հերքումների ԶԼՄ և սոցիալական ցանցեր միջոցով հրապարակելուն աջակցելու ընթացակարգին: