«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ պետական հաշվառման համար անհատ ձեռնարկատերը գործակալություն է ներկայացնում՝
1) դիմում.
2) անձնագիրը (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է).
3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
Դիմումը համարվում է պատշաճ ներկայացված, եթե դիմողը գործակալության համապատասխան աշխատակցին հայտնում է դիմումի լրացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը և ստորագրում է գործակալության աշխատակցի պատրաստած դիմումը՝ թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային ստորագրության միջոցով: