Ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել որպես անհատ ձեռնարկատեր Ձեր գործունեությունը դադարեցնելու համար

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժամումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 30–րդ հոդվածի անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու համար.

Անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու համար որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը կամ նրա լիազորած ներկայացուցիչը գործակալություն է ներկայացնում`

1) դիմում.

2) լիազորված անձի կողմից դիմում ներկայացնելու դեպքում ներկայացվում է նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ.

3) իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:

Մահացած անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելն իրականացվում է շահագրգիռ անձի դիմումի համաձայն, որի համար ներկայացվում են որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի նույնականացման համար բավարար ցանկացած տեղեկատվություն, մահվան փաստը հավաստող փաստաթուղթ և դրա պատճենը: Մահվան փաստը հավաստող փաստաթուղթը պատճենի հետ համադրվելուց հետո վերադարձվում է այն ներկայացնողին:

Անհայտ բացակայող անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելն իրականացվում է շահագրգիռ անձի դիմումի համաձայն, որի համար ներկայացվում են որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի նույնականացման համար բավարար ցանկացած տեղեկատվություն և անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի որոշման պատճենը:

Սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու համար գործակալություն են ներկայացվում`

1) դիմում.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշման պատճենը.

3) իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:

Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձին պետական հաշվառումից հանելու համար պետական տուրք չի գանձվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել