Ի՞նչ պետք է իրականցվի երեխայի ծնվելուց անմիջապես հետո` ծննդյան վկայական ստանալու նպատակով

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքի 16–րդ հոդվածի համաձայն սահմանված է.

Երեխայի ծննդյան մասին գրավոր հայտարարությունը ՔԿԱԳ մարմնին տրվում է ոչ ուշ, քան երեխայի ծննդի օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում:

Երեխայի ծննդյան մասին հայտարարության հետ պետք է ներկայացվի երեխայի ծնունդը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև ծնողների (ծնողներից մեկի) կամ դիմողի անձը հաստատող, երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք համարվող փաստաթղթեր:

Ծննդյան դիմումը (հայտարարությունը) գրավոր ներկայացվում է ՔԿԱԳ մարմին, դիմումում պետք է նշել հետևյալ տեղեկությունները.

ա) երեխայի անունը, հայրանունը և ազգանունը.

բ) ծննդյան վայրը, ժամանակը և սեռը.

գ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Եթե երեխան ծնվել է ոչ բժշկական կազմակերպությունում և ծննդաբերության ժամանակ առանց բժշկական օգնություն ցույց տալու, ծննդի ժամանակ ներկա գտնված անձի հայտարարությունը պետք է ներկայացվի օրենքով սահմանված կարգով:

Եթե երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է ամուսնության մեջ գտնվող անձանց, ամուսնության մեջ չգտնվող տղամարդու կամ կնոջ հայտարարությամբ, որոնք օգտվել են օրենքով նախատեսված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից, ապա ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթղթի հետ ներկայացվում է նաև փոխնակ մոր հետ օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի մեկ օրինակը։

Երեխայի ծննդյան մասին հայտարարություն տալու անհնարինության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցման գրավոր հայտարարությունը տալիս է երեխայի գտնվելու վայրի համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում` վարչական շրջանի ղեկավարը) կամ լիազորված անձը` սույն օրենքով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել