Ուշադրություն վարորդներին.Որո՞նք են կանգառի և կայանման կատարումն արգելող միջազգային հիմքերը

«Ճանապարհային երթևեկության մասին» ՀՀ վավերացված միջազգային կոնվենցիայի 23–րդ հոդվածի համաձայն սահմանվում է.

ա) Ճանապարհի երթևեկելի մասի վրա ցանկացած կանգառը կամ կայանելն արգելվում է՝

i) հետիոտների համար նախատեսված անցումներում, հեծանվորդների համար նախատեսված անցումներում և երկաթուղային գծանցերում,

ii) տրամվայի և երկաթուղային ուղեգծերի վրա, որոնք անցնում են ճանապարհով, կամ այդ ուղեգծերին այնքան մոտ, որ տրամվայների կամ գնացքների շարժումը կարող է դժվարանալ, ինչպես նաև մայթերի և հեծանիվների ուղյակների վրա՝ Պայմանավորվող կողմերին կամ նրանց տարածքային ստորաբաժանումներին հակադիր դրույթներ նախատեսելու հնարավորություն ընձեռելու պայմանով:

բ) Փոխադրամիջոցի ցանկացած կանգառը և կայանելն արգելվում է բոլոր տեղերում, ուր այն կարող է վտանգ ստեղծել, մասնավորապես՝

i) էստակադների տակ և թունելներում՝ բացառությամբ հատուկ նշված տեղերի,

ii) ճանապարհի երթևեկելի մասում՝ բեկումներին մոտ, կամ շրջադարձերում, երբ ճանապարհի այդ հատվածում, փոխադրամիջոցների արագությունը հաշվի առնելով, տեսանելիությունն անբավարար է փոխադրամիջոցն անվտանգ շրջանցելու համար,

iii) ճանապարհի երթևեկելի մասում, որտեղ տարածությունը երկայնական գծանշանի (որը արգելում է դուրս գալ իրենից) և կանգնած փոխադրամիջոցի միջև 3 մետրից (10 ֆուտ) պակաս է, և եթե այդ դեպքում չի կիրառվում սույն կետի «բ» կետի ii ենթակետի դրույթը,

iv) այն տեղերում, որտեղ փոխադրամիջոցը ճանապարհից օգտվողներից կփակի ճանապարհային նշանը կամ լուսային ճանապարհային ազդանշանը,

v) դանդաղընթաց փոխադրամիջոցների շարժման լրացուցիչ գոտում, որը ցույց է տրված նշանով:

գ) Ճանապարհի երթևեկելի մասի վրա փոխադրամիջոցի ցանկացած կայանելն արգելվում է՝

i) երկաթուղային գծանցերին, խաչմերուկներին և ավտոբուսի, տրոլեյբուսի կամ ռելսավոր փոխադրամիջոցների կանգառներին մոտ՝ ազգային օրենսդրությամբ սահմանված հեռավորությունների վրա, դարպասների ելքերի դիմաց,

ii) դարպասների ելքերի դիմաց,

iii) բոլոր այն տեղերում, որտեղ կայանած փոխադրամիջոցը կխանգարի իր հիմնական կայանատեղ մտնող կամ այնտեղից դուրս եկող այլ փոխադրամիջոցի,

iv) շարժման երեք գոտիներից բաղկացած ճանապարհի երթևեկելի մասի կենտրոնական գոտում և բնակավայրերից դուրս այն ճանապարհների երթևեկելի մասում, որոնք նշված են համապատասխան նշաններով կամ ազդանշաններով` որպես գլխավոր ճանապարհ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել