ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69–րդ հոդվածի համաձայն`
Երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ նրա ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով՝ հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով՝
ա) մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը.
բ) երկու երեխաների համար՝ մեկ երրորդը.
գ) երեք և ավելի երեխաների համար՝ կեսը։
Եթե պարզվում է, որ հայրն ունի ևս մեկ երեխա, բացի այն երեխայից, որի համար ցանկանում եք պահանջել ալիմենտ, ապա այն կկազմի մեկ վեցերորդի չափով։ Այդպիսի հաշվարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայրը ըստ էության ունի երկու երեխա, սակայն նրանցից միայն մեկի համար պետք է վճարի ալիմենտ, որի չափն էլ պետք է հավասարեցված լինի երկու երեխային հասանելիք ալիմենտի կեսին, այն է մեկ վեցերորդի չափով։