Իրազեկում 2015/2016թթ. ասպիրանտուրա և դոկտորանատուրա ընդունվողներին

ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի որոշումը հաստատում է 2015/2016 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը:  Այսպես, համաձայն որոշման՝

ա. պետական կրթաթոշակով, ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ հատկացվում է 140 տեղ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով,

բ. նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 239 տեղ,

գ. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ.

2. օրդինատուրա ընդունելության տեղերը` պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 95 տեղ.

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրա ընդունելության տեղերը` պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 7 տեղ.

4.դոկտորանտուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 14 տեղ:

Հատկացված տեղերին՝ ըստ բուհերի և մասնագիտությունների առավել մանրամասն կարող եք ծանոթանալ 396-Ն որոշման հավելվածում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել