Պարզաբանում. Ե՞րբ կլինի Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն

Այսօր ՀՀ Ազգային ժողովն իր համաձայնությունը տվեց նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ:

ՀՀ Սահմանադրությունն ու «Հանրաքվեի մասի» ՀՀ օրենքը սահմանում են դրան հաջորդող ընթացակարգի իրավական կարգավորումը:

Այսպես, նախ նշենք կարևոր այն փաստը, որ հանրաքվե նշանակելու բացառիկ իրավասությունը պատկանում է Հանրապետության Նախագահին: Իրավական ընթացակարգի համաձայն՝ Հանրապետության Նախագահը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու` Ազգային ժողովի համաձայնությանն արժանացած նախագիծն ստանալուց հետո` քսանմեկօրյա ժամկետում, կարող է նախագիծն իր առարկություններով և առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով` պահանջելով նոր քննարկում: Եթե Հանրապետության Նախագահն այդ իր լիազորությունից չօգտվի, ապա հանրաքվեն Հանրապետության Նախագահը կնշանակի այսօրվանից սկսած 21 օրյա ժամկետում:

Իսկ բուն հանրաքվեի օրը կնշանակվի հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 55, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Այսինքն, սահմանադրական բարեփոխումների գործընթացն իր բնականոն հունով ընթանալու պարագայում այս տարվա դեկտեմբեր ամսին կնշանակվի հանրաքվեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել