ՀՀ Երևան քաղաքի ավագանու 23 դեկտեմբերի 2011թ. N360-Ն որոշման համաձայն՝ աղբահանության վճարի հաշվարկումը կատարվում է հետևյալ կերպ՝ աղբահանության վճարի հաշվարկը կատարվում է ելնելով շենքի կամ շինության գործառնական նշանակությունից, ընդ որում`
1) բնակելի նշանակության շենքերի կամ շինությունների համար՝ փաստացի բնակվող անձերի քանակով,
2) այլ շենքերի կամ շինությունների համար՝ ըստ արտադրվող աղբի ծավալի կամ զանգվածի` Երևան քաղաքի ավագանու կողմից սահմանված դրույքաչափերի սահմաններում:
Աղբի ծավալը կամ զանգվածը որոշելու (պարզելու) անհնարինության դեպքում, այդ թվում` տեխնիկական, աղբահանության վճարի հաշվարկը կատարվում է հետևյալ ամսական դրույքաչափերով`
1) առևտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացվող շինությունների մասով` 1 քմ – 70 դրամ (հաշվարկվել է, որ միջինացված յուրաքանչյուր 30.72 քմ-ից ամսական արտադրվում է 1 խմ աղբ կամ 1 քմ – 70 դրամ),
2) հյուրանոցների և հյուրանոցային ծառայություններ իրականացնող այլ հասարակական շինությունների մասով` 1 քմ – 30 դրամ (հաշվարկվել է, որ միջինացված յուրաքանչյուր 83.3 քմ-ից ամսական արտադրվում է 1 խմ աղբ կամ 1 քմ – 30 դրամ),
3) արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով` 1 քմ – 8 դրամ (հաշվարկվել է, որ միջինացված յուրաքանչյուր 312.5 քմ-ից ամսական արտադրվում է 1 խմ աղբ կամ 1 քմ – 8 դրամ),
4) կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով` 1 քմ – 4 դրամ (հաշվարկվել է, որ միջինացված յուրաքանչյուր 625.0 քմ-ից ամսական արտադրվում է 1 խմ աղբ կամ 1 քմ – 4 դրամ),
5) շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի բազմաբնույթ տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկվում է առավել բարձր դրույքաչափով: Աղբահանության վճար վճարողի պահանջով (դիմումով) կարող է կատարվել վերահաշվարկ` ըստ շինության փաստացի նպատակային օգտագործման (չափերի, քմ) տեղեկությունների տրամադրման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Տվյալ դեպքում աղբահանության վճարը հաշվարկվում է ըստ փաստացի նպատակային նշանակության օգտագործման չափերի: