Վարչական իրավախախտումների մասին 166.1–րդ հոդվածի համաձայն սահմանվում է վարչական պատասխանատվություն պետական ծառայողների կողմից պետական և ոչ պետական ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից, ինչպես նաև արտասահմանյան պետություններից, կազմակերպություններից, ֆիրմաներից պաշտոնի բերումով ստացած արժեքավոր նվերները սահմանված կարգով պետությանը չհանձնելու դեպքում։
Այն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափով` նվեր ստացված առարկաների բռնագրավմամբ, իսկ դրանց բացակայության դեպքում` տուգանքի նշանակում նվերի արժեքի քառապատիկ չափով: