Իրազեկում վարորդներին. Ե՞րբ է արգելվում տրանսպորտային միջոցի շահագործումը

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18.2-րդ հոդվածը սահմանում է, որ տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվում է`

եթե տրանսպորտային միջոցն անօրինական վերասարքավորված է,

չեն գործում արգելակային համակարգը, ղեկային կառավարումը, լապտերները և հետին եզրաչափային լույսերը (օրվա մութ ժամանակ, անբավարար տեսանելիության պայմաններում) կամ վարորդի դիմացի ապակեմաքրիչը (անձրևի կամ ձյունաթափի ժամանակ),

տրանսպորտային միջոցը կամ տրանսպորտային միջոցի ներսում գտնվող անձը գտնվում են հետախուզման մեջ,

տրանսպորտային միջոցը օրենքով սահմանված ժամկետում պետական տեխնիկական զննություն չի անցել,

տրանսպորտային միջոցը պատճառ է դարձել ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման համար կամ դրա մասնակիցն է,

սահմանված կարգով մուծված չէ այլ պետություններում գրանցված,

ինչպես նաև ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով (բեռով կամ առանց բեռի) տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար նախատեսված ճանապարհային վճարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել