Իրազեկվե՛ք, այսօրվանից ուժի մեջ է մտել Ազգային Ժողովի ընդունած նոր օրենք

 Այսօրվանից օրինական ուժի մեջ է մտել 2014 թվականի դեկտեմբերի 12–ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքը։

Օրենքը կարգավորում է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման ոլորտում առաջացող հարաբերությունները, սահմանում է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցում իրականացնող մարմնի իրավասությունները, շարժական գույքին առնչվող իրավունքների վերաբերյալ գրանցման առանձնահատկությունները և դրանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պայմաններն ու կարգը:

Օրենքը չի կարգավորում բանկային հաշիվների, ինչպես նաև դեպոզիտների նկատմամբ իրավունքների գրանցման հետ կապված հարաբերությունները:

Օրենքը չի կարգավորում «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժեթղթերի գրանցման հետ կապված հարաբերությունները:

Օրենքի պահանջները չեն տարածվում պետական, ծառայողական, բանկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք համարվող տեղեկությունների վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել