Արդյո՞ք դուք կարող եք հարցաքննվել որպես վկա քաղաքացիական գործերով

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 44–րդ հոդվածի համաձայն` որպես վկա չեն կարող հարցաքննվել՝

1) ներկայացուցիչները կամ պաշտպանները՝ այն փաստական հանգամանքների առնչությամբ, որոնք նրանց հայտնի են դարձել իրենց վստահորդին իրավաբանական ծառայություններ մատուցելիս.

2) Մարդու իրավունքների պաշտպանը` գործի այն փաստական հանգամանքների առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել իր պարտականությունները կատարելիս.

3) դատավորները, արբիտրները և հաշտարարները` որևէ գործի լուծման վերաբերյալ քննարկումների առնչությամբ.

4) ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը` գործի այն հանգամանքների առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել