Ինչպե՞ս ծանոթանալ գործի նյութերին

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28–րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն` ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները` հաշվի առնելով օրենսգրքի 8 հոդվածի (հրապարակայնության սկզբունքի) և այլ օրենքների պահանջները։

Գործի նյութերին ծանոթանալու ևս մեկ հնարավորություն է նախատեսում նաև ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93–րդ հոդվածի 2–րդ մասը, որի համաձայն  այն դեպքում, երբ հայցադիմումին կից փաստաթղթերը ծավալուն են կամ դրանք դժվար է պատճենահանել, դատարանը գործին մասնակցող այլ անձանց ծանուցում է, որ նշված փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են դատարանում: Ծանուցման մեջ նշվում են դրանց ծանոթանալու ժամկետները:

Գործի նյութերին ծանոթանալու նպատակով գրվում է դիմում, որտեղ նշվում է գործի համարը, կողմերը և խնդրանքն ուղղված դատարանին գործի նյութերին ծանոթանալու թույլտվություն ստանալու համար։

Դիմումի տիպական օրինակին (ձևաթղթին) կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել