«Բարեփոխում եք» թղթի կտորը` չբարեփոխվելով ինքներդ. փաստաբանը` սահմանադրական բարեփոխումների մասին

«Անկեղծ ասած մի տեսակ հումորով եմ վերաբերվում այսպես ասած սահմանադրական և օրենսդրական «բարեփոխումներին»: Բարեփոխումներ, որոնք Հայաստանում արդեն հասնում են մառազմի, բարեփոխումներ, որից հասարակական հարաբերությունները ոչ թե չի լավանում, այլ ավելին՝ ձևախեղվում է:

Նույնն է նաև այս սահմանադրական «բարեփոխումները», բարեփոխման «ասպետները» կրկին բարեփոխում են թղթի կտորը, որով թոզ են փչում թե՛ սեփական ժողովրդի աչքերին և թե՛ քաղաքակիրթ երկրների աչքերին: Բայց իրականությունն այն է, որ 2005-ին արդեն մի անգամ բարեփոխեցինք սահմանադրությունը, որի 117 հոդվածով էլ ասացինք, որ ԱԺ 2 տարվա ընթացքում պետք է օրենքները համապատասխանեցներ այդ բարեփոխված սահմանադրությանը, արե՛ց, դե իհարկե՝ ոչ և դրա վառ ապացույցն է ՎԻՎՕ-ի 22-րդ հոդվածը, ըստ որի՝ վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց եւ կիրառվում է, նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել խորհրդային օրենքները պահպանելու, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու ոգով:

Եվ ահա դաստիարակված խորհրդային օրենքներով և սոցիալիստական համակեցության նորմերով դուք ձեռնամուխ եք եղել «բարեփոխումներին»:

«Բարեփոխում եք» թղթի կտորը միաժամանակ չբարեփոխելով ինքներդ ձեզ և տակավին մնում եք նույն սոցիալիստը, որի ուղեղում խորհրդային չգրված օրենքն է և որը այնպես լավ արտահայտված է ՀՀ վճռաբեկ դատարանում: Այդ բարեփոխումների շրջանակներում վճռաբեկ դատարանը իբր թե պետք է կատարեր ՍԴ որոշումները, կատարո՞ւմ է, դե իհարկե՝ ոչ և դրա վառ ապացույցն է նույն ՍԴ-ի որոշումները, որոնք իրենց չկատարվելու ուժով դարձել են թղթի կտոր, ոչ ավելին:

Այս ամենի արդյունքում հարգելի «Ասպետներ» դուք ուզում եք գիտակ մարդկանց համոզել, որ իրենց խնդիրների լուծումը կախված է «ոչ մարդակենտրոն սահմանադրությունի՞ց», բավական է խնայեք մեզ, արեք ձեր սև գործը, բայց խնայեք մարդկանց: Կարծում եմ դուք ինքներդ էլ գիտեք, որ այսօրվա թիվ մեկ խնդիրը վերը նշված դաստիարակությունն է, որը պատել է ամբողջ պետական համակարգը և գանգրենայի նման կլանում է նաև նրանց, որոնց կարծես թե չպիտի կլաներ…»:

Փաստաբան Գևորգ Գյոզալյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել