Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատական նիստի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ Երեմ Սարգսյանի և Լյուքս Ստեփանյանի հոր միջև

Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործի դատաքննությունն ավարտվեց: Սկսվեց դատական վիճաբանությունների փուլը:
Այսօրվա դատական նիստի ժամանակ հարցաքննվեցին պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարան հրավիրված դատաբժշկական, դատաձգաբանական համալիր փորձաքննություն իրականացրած երեք փորձագետները:

Պաշտպանական կողմը հակասություն է տեսնում վկաների ցուցմունքների և փորձագիտական եզրակացության որոշ կետերի միջև: Գործով մեղադրողները, ինչպես նաև տուժողի իրավահաջորդը և վերջնիս ներկայացուցիչը փորձագետներին հարցեր չուղղեցին: Նրանց հարցեր տվեց միայն ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Այսօրվա դատական նիստի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ պաշտպան Երեմ Սարգսյանի և Լյուքս Ստեփանյանի հոր՝ Իշխան Ստեփանյանի միջև:
Երբ պաշտպան Երեմ Սարգսյանը հարց էր տալիս փորձագետ Ա. Համբարձումյանին, դատարանի դահլիճից պաշտպանին մոտեցավ Լյուքս Ստեփանյանի հայրը և պահանջեց նման հարցեր չտալ: Պաշտպանը փորձագետին հարցնում էր Լյուքսի գլխի դիրքի, ստացած վնասվածքների մասին:

Իշխան Ստեփանյանի կարծիքով՝ պաշտպանը չպետք է որդեկորույս մոր ներկայությամբ նման հարցեր տար: Նա վիրավորական արտահայտություններ արեց պաշտպանի հասցեին, որոնք վերածվեցին հայհոյանքների:

Դատական կարգադրիչները Իշխան Ստեփանյանին դուրս հանեցին նիստերի դահլիճից: Դատարանը վերջինիս զրկեց հետագա դատական նիստերին ներկա գտնվելու իրավունքից: Նիստը նախագահող դատավոր Զոյա Զաքինյանը ստիված էր դատարանի դահլիճից հեռացնել Իշխան Ստեփանյանի մի քանի հարազատների նույնպես, ովքեր սկսեցին կարգ խախտել՝ տեղից ռեպլիկներ անելով:

Փորձագետների հարցաքննություններից հետո հանդես գալով հայտարարությամբ՝ պաշտպան Երեմ Սարգսյանը ասաց, որ փորձագետների եզրակացությունը հավաստի չէ և որևէ կերպ այն չի կարելի հիմնավորված համարել:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 8-ին:

Հանրային թղթակից՝ Վահագն Թամրազյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել