Նորություններ

Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործը կրկին հետաձգվեց

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը կրկին հետաձգվեց: Դատավարությանը չէին ներկայացել ամբաստանյալի փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը եւ Հունան Բաբայանը: Նրանք դատարան գրություն էին ուղարկել, որ այլ դատական նիստերով զբաղված լինելու պատճառով դատավարությանը ներկայանալ չեն կարող: Դատական նիստին ներկա չէին նաև տուժողի իրավահաջորդի փաստաբաններ Վարդուհի Էլբակյանն ու Արմեն Մելքոնյանը: Դատախազը միջնորդեց հետաձգել դատաքննությունը:

Միջնորդությունը բավարարվեց, դատական նիստը հետաձգվեց: Այն նշանակվեց մայիսի 6-ին, ժամը 14:00-ին: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը նույնպես հետաձգվել էր պաշտպանների բացակայության պատճառով:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել