Նորություններ

Գլխադասային հանձնաժողովը կհանդիպի գիտնականների հետ

Աժ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը երեկ` նոյեմբերի 7-ին, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում առաջարկ արեց երիտասարդ գիտնականներին ներգրավել սոցիալական փաթեթում:

«Երիտասարդ գիտնականները հիմնականում չեն ընդգրկվում այլ ծրագրերի մեջ: Երբ անցում են աշխատանքի, խելացիներին այլ երկրներից ուզում են տանել, գոնե սոցփաթեթում ընդգրկենք, որ մնան հանրապետությունում»,- ասաց Հայկ Բաբուխանյանը:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հայտնեց, որ անհրաժեշտ է Կառավարությունից պարզաբանում ստանալ, թե ինչպես են որոշելու երիտասարդ գիտաշախատողների տարիքը և հասկանալ, թե երբ են նրանց ընդգրկելու սոցփաթեթում` 2013 թվականին, թե ավելի ուշ:

Ռուբեն Հակոբյանի խոսքով` Կառավարությունը գիտության զարգացումն առաջնահերթ է համարում, սակայն գիտնականները մեր երկրում շարունակում են ամենացածր աշխատավարձը ստանալ: Այս պարագայում գիտության զարգացմամբ մտահոգ գիտնականներն ու նախաձեռնությունները, մասնավորապես` «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը մշտապես շահարկում է այս հանգամանքը և իրավունք էլ ունի շահարկելու:

«Կարծում եմ, որ հենց մենք` հանձնաժողովը, առաջարկի, որ բյուջեի քննարկման ժամանակ մեկ ու կես միլիարդ տրամադրել հատուկ գիտության զարգացման համար»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:

«Բյուջեի քննարկման ժամանակ շատ հստակ նշվեց, որ 243 միլիոն ծրագրի տեղ բաց է: Խնդրեմ, թող «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը համապատասխան ծրագիր ներկայացնի: Ես պարոն Աշոտյանի տեսակետը 100 տոկոսով կիսում եմ. գիտական կոչում և արդյունք` բերեք տարբերենք իրարից»,- պատասխանեց Արտակ Դավթյանը:

Հանձնաժողովը որոշեց սեփական նախաձեռությամբ հանդիպում կազմակերպել ՊԳՖԱ նախաձեռնության անդամների, գիտնականների հետ` գիտության խնդիրների կարգավորման ուղղված թեմաներ քննարկելու:

 

Արտակ Դավթյանի խոսքով` գիտությանը վերաբերող ցանկացած օրենք ընդունելուց առաջ պետք է հասկանալ ու լսել գիտնականների տեսակետը:

Նունե Հովսեփյան
Աղբյուրը` Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել