Ե՞րբ է ուսանողներին տրամադրվում գերազանցության (կարմիր) դիպլոմ

ՀՀ Կրթության և Գիտության նախարարի 2011 թ. հոկտեմբերի 31-ի  N 1197-Ն «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգը հաստատելու և ՀՀ Կրթության և Գիտության նախարարի 1997 թվականի մարտի 3-ի n 13-քն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» հրամանով կարգավորվում է գերազանցության դիպլոմի հանձման կարգը:

Վերջինիս 25-րդ հոդվածի համաձայն`

Կրեդիտային համակարգով ուսումնառության դեպքում գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի /ՄՈԳ/ հնարավոր առավելագույն արժեքի 90%-ը, իսկ մագիստրատուրայում` 95%-ն ապահովելու դեպքում, ամփոփիչ ատեստավորումները միայն «գերազանց» գնահատականով հանձնած շրջանավարտներին:

Օրինակ, առավելագույնը 20 միավոր ունեցող համակարգի դեպքում, բակալավրիատում ՄՈԳ-ը պետք է լինի 18, իսկ մագիստրատուրայում` 19:

Առավելագույնը 4 միավոր ունեցող համակարգի դեպքում, բակալավրիատում ՄՈԳ-ը պետք է լինի 3.6, իսկ մագիստրատուրայում` 3.8:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել