«Պրակտիկայի համաձայն՝ ամուսնության ընթացքում կինը կարող է ցանկություն հայտնել՝ վերցնելու ամուսնու ազգանունը և այս դեպքում ամուսնության վկայականում նշվում է, որ կնոջ հայրական ազգանունը սա է և ամուսնության ընթացքում ինքը կրելու է այսինչ ազգանունը»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մարատ Ատովմյանը։
Նրա խոսքով՝ դա հիմք է հանդիսանում, որպեսզի այլ փաստաթղթեր, մինչև ամուսնությունը ստացած, կինը ստիպված չլինի փոխել դրանք։
«Ամուսնալուծության ժամանակ, հատկապես, եթե ամուսինների հարաբերություններն անհաշտ են, լինում են դեպքեր, երբ կինն այլևս չի ցանկանում իր նախկին ամուսնու ազգանունը կրել և այս դեպքում, եթե ստացվում է, որպեսզի ՔԳԱԿ մարմնում ամուսնալուծությունը գրանցվի, ապա այդ ժամանակ կինը արդեն կարող է ցանկություն հայտնել, որ ամուսնալուծության վկայականում գրանցվի իր սկզբնական ազգանունը։ Եթե դատարանի միջոցով է տեղի ունենում ամուսնալուծությունը, այս պարագայում արդեն, երբ դատարանի վճիռը մտնում է օրինական ուժի մեջ և կինը դիմում է ՔԿԱԳ մարմնին, որպեսզի գրանցվի ամուսնալուծությունը և նա ստանա ամուսնալուծության վկայական, ինքը կարող է համապատասխան դիմում ներկայացնել, որ ցանկանում է վերադարձնել իր նախկին ազգանունը, այս դեպքում արդեն կփոփոխվի ազգանունը»,-նշեց Ատովմյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։