Ադրբեջանը ստանում է 4 գյուղ, ի՞նչ է ստանում Հայաստանը․ Արայիկ Հարությունյանի պատասխանը

Հանրային հեռուստաընկերության եթերում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պատասխանեց այն հարցին, թե ինչ է ստանում Հայաստանն այն դեպքում, երբ Ադրբեջանը ստանում է 4 գյուղ։

«Հայաստանը ստանում է դելիմիտացված որոշակի սահման։ Հայաստանը ստանում է այն, որ մենք այս փաստաթղթով, ըստ էության, ֆիքսում ենք, որ Ալմա Աթիի հռչակագիրն ամենագլխավոր սկզբունքն է։ Հայաստանը ստանում է քաղաքակիրթ հարթակ, որտեղ այդ ամեն ինչը քննարկվելու է և քաղաքակիթ մեթոդներով որոշվելու է սահմանագիծը։ Հայաստանը ստանում է, որ հիմքում դրվում է իրավական ուժ ունեցող այնպիսի փաստաթղթեր, որոնք վերից վար կսահմանազատեն և կսահմանագծեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանները։ Մենք շատ երկար ժամանակ եկել էինք սրան և ևս մի կարևոր փաստ. դուք գիտեք, որ մենք մեր ամբողջ խոսույթում առաջ ենք տանում այնպիսի գաղափար, որոնք մեզ պահում են լեգիտիմության դաշտում, միջազգային իրավունքի տեսակետից։ Եվ պայմանական ասած՝ այդ 4 գյուղերը, որոնցից մեկը ըստ էության Ադրբեջանի ամբողջական վերահսկողության տակ է,  կես գյուղը նույնպես, խոսքը գնում է 2,5 գյուղերի մասին, մենք այստեղ այդ սահմանազատումը և սահմանագծումը ապահովելու ենք»,-նշեց Հարությունյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել