Բնական է, որ սատանան իր բոլոր հոգեզավակներով, դեմքերով և գլուխներով պետք է պայքարի կեղծիքը չհանդուրժողների դեմ․ Բագրատ Սրբազան

«Ճիշտ և առաքինի գործ ենք անում, չենq համակերպվում ստի, կեղծիքի, չարիքի հետ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ մեկնաբանելով իր վերաբերյալ Մայր Աթոռի ապրիլի 22-ի հայտարարությունը։

Նրա խոսքով՝ այստեղ հայրենիքի մի հողակտորի հարց չէ, որ լուծվում է։

«Գյուղացիները ինչո՞ւ են այսօր փողոցում, ինչո՞ւ են այստեղ, ո՞վ է այս մարդկանց փողոց նետել։ Ո՞վ է ասել՝ ձեր ճակատագիրը այսպես է լինելու ապագայում։ Բնական է, որ սատանան իր բոլոր հոգեզավակներով, դեմքերով և գլուխներով պետք է պայքարի կեղծիքը չհանդուրժողների, ճշմարտության մասին խոսողների դեմ։

Ինձ, անձնապես, ոչինչ չի պատահել, և չի էլ պատահելու»,-նշեց Բագրատ Սրբազանը։

Նա նշեց նաև, որ գիշերը հանդիպել է Կիրանցի գյուղապետի հետ, իր խոսքով՝ վերջինս այլայլված էր։ Նա հայտնեց նաև, որ Բաղանիսի, Կիրանցի և Ոսկեպարի գյուղապետերը շուտով պետք է գան և զրուցեն հավաքված քաղաքացիների հետ երեկ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ ունեցած հանդիպման մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել