Բոլոր գործընկերներին կոչ եմ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում․ Սթոլթենբերգը Երևանում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը այսօրվա հանդիպման ժամանակ նշեց, որ Հայաստանը վաղուց է ՆԱՏՕ-ի գործընկերը, դա իր կողմից ողջունելի է, և դրական է գնահատում Հայաստանի ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններին և գործողություններին։

Ստոլտենբերգն ընդծեց․ «Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և խաղաղ ձգտումներին»։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում Ռուստաստանի պատերազմը սթափեցնող հիշեցում է, որ չենք կարող խաղաղությունը չգնահատել։

«Ես ողջունում եմ Ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և  բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում», – նշեց Սթոլթենբերգը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել