Առևտրականները ԱԺ դիմաց (լրացված)

«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքից դժգոհ առևտրականներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի դիմաց: Քիչ առաջ նրանց մոտեցան ԱԺ ԲՀԿ խմբակցության պագամավոր Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը և Տիգրան Ուրիխանյանը և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, ովքեր տեղեկացրին, որ իրենք օրենքի նախագիծ են նախապատրաստում, որով կմշակվեն այլընտրանքային մեխանիզմներ. այն անձիք, ովքեր դեմ են փաստաթղթաշրջանառության համակարգին, կաշխատեն նախկին հարկատեսակի շրջանակներում:

Այնուհետև ակցիան շարունակվեց ԱԺ գլխավոր մուտքի դիմաց, առևտրականների թիվը անցնում էր 200-ը, ցուցարարները պահանջում են արտահերթ նիստ: Նրանցից Վալոդյա Մուրադյանը ասաց, որ 20 տարի է ինչ առևտրով է զբաղվում. «Էս մեկի, էն մեկի տնից առնում եմ ապրանքը ու բերում ծախում: Լիքը մանր ապրանքներ ունեմ, ես հաշվապահ եմ, ի՞նչ է, որ կարողանամ հաշվապահություն անել: Հիմա հաշվապահ պահելու համար ես ավելի շատ փող պիտի դուրս գրեմ, քան նախկինում»,- նշեց պարոն Մուրադյանը:

Այստեղ հավաքվել էին մայրաքաղաքի տարբեր տոնավաճառների առևտրականներ, նրանցից շատերը խուսափում էին լրագրողներից` պատճառաբանելով, որ վախենում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել